Saturday, April 12, 2014

Ամադեուսի Ճանաչման Սիրողական Ուղեցույց

Վոլֆգանգ Մոցարտի մասին գրելու հենց առաջին բագատելից խոստացա, որ ձեզ կներկայացնեմ բացառապես սուբյեկտիվ դիտարկումների արդյունքում դուրս բերված Մոցարտի ճանաչման մի ձեռնարկ, որով կարելի կլինի պատկերացում կազմել այս մարդու բազմաշերտ կերպարային երաժշտության գոնե մակերեսային մասի մասին: Հասկանալ, որ Մոցարտի թեթև, զվարճալի, «պրիմիտիվ» երաժշտությունն իրականում հաստ շղարշ է այդ ամենից ներսը, իրականը տեսնել չթողնելու համար, և որ Մոցարտի երաժշտությունն առանձնապես բան չասող համարելը ոչ միայն երաժշտական անճաշակության մասին է խոսում, ցավոք, նաև երաժշտական տգիտության: Ստեղծագործությունների հերթականությունը ժամանակագրական չէ, ոչ էլ ըստ հասունության փուլերի, ինչպես ընդունված է ասել՝ վաղ Մոցարտ, ուշ Մոցարտ: Վոլֆգանգ Ամադեուսի դեպքում այս ձևակերպումներն անձամբ ես համարում եմ պայմանական, երբեմն էլ ընդհանրապես զարտուղող: Ստեղծագործությունների հերթականությունն ընտրված է Մոցարտի երաժշտական ժառանգությանը վատ ծանոթ կամ ընդհանրապես անհաղորդ ունկնդրի համար, որ, ինչպես առաջին բագատելում ասացինք, ռեքվիեմից չսկսի, ու այդտեղ էլ վերջանա ամեն ինչ: Ամբողջը չես նշի, բնական է, բայց լսելուց հետո, վստահեցնում եմ, ահագին բան այլևս ուրիշ կլինի: Այս երկար-բարակ ցանկը կարելի էր մի նախադասությամբ ավարտել, օրինակ՝ լսեք 1-ին և 5-րդից հետո եկող նրա բոլոր դաշնամուրային կոնցերտները, բոլոր Kyrie-ները, մեսաներն ու օֆերտորիումները, բոլոր կվարտետներն ու մի 10-15 սիմֆոնիա (կնշեինք, իհարկե, մասնավորապես որոնք),  misa brevis-ները, կվարտետներն ու սերենադները: Ու եթե անեինք այս կերպ, ոչ ոք ոչինչ չէր լսի: Իմ նպատակն այստեղ նպատակային, կոնկրետ, ուղղորդված ուղղություն ցույց տալն է, ոչ թե գովքի սազը ձեռքս առած Մոցարտի մասին օդում երգելը: Մի բան էլ. այս ամենը մի օրում լսելու չէ, շտապելու տեղ չունենք, բայց սկսելու համար հենց այսօրն էլ լավ է: Որպեսզի փնտրելու հարց չլինի, պարզապես սեղմեք ստեղծագործության անվան վրա և վերջ: Կատարումները միլիոնավոր են, ստեղծագործությունների հանճարեղությունն է, որ անփոփոխ է: Դե՞, գնացինք.




Անտիֆոնալտի, տենորի, բասի և երգեհոնի համար “Miserere Mei Deus”, լյա մինոր (KV 85)

 

Ալլեգրո կլավեսինի համար սոլ մինոր (KV312)


 

Kyrie ռե մինոր (KV 90) 


Սերենադ No. 13 "Eine Kleine Nachtmusik", («Փոքր երեկոյան սերենադ») սոլ մաժոր (KV 525)


Ֆանտազիա դաշնամուրի համար (KV 475) 

 

Կոնցերտ-արիա Ch'io mi scordi di te? (KV 505) - ֆանտաստիկ գեղեցկության արիան դաշնամուրի ու նվագախմբի նվագակցությամբ գանձ է քիչ հայտնի նրա գործերի մեջ:


Սյուիտ դաշնամուրի համար դո մաժոր (KV 399[385i]) - հրաշք, որ եթե համեմատել, միայն Բախի դաշնամուրային պարտիտաների հետ:


Փոքր Ժիգսոլ մաժորում (KV 574)


«Առևանգումը հարեմից» օպերայի նախերգանք 


Լարային կվինտետ դո մաժոր (KV406)  (Այս կվինտետը Մոցարտի ամուսնությունից առաջ նրա հոր և ֆրաու Վեբերի կատաղի հարաբերությունների նկարագրությունն է:)


Սոնատ ջութակի և դաշնամուրի համար No. 21, մի մինոր (KV 304) 



Ֆուգա երկու դաշնամուրի համար դո մինոր (KV 426)



Դաշնամուրային կոնցերտ No. 5, ռե մաժոր (KV 175) 


Ֆանտազիա նդանտե և ալեգրո) երգեհոնի համար ֆա մինոր (KV608)  (Այստեղ ակնհայտ երևում է Մոցարտի՝ կոնտրապունտին տիրապետելու կատարյալ հմտությունը: Ֆանտաստիկ գործ է:)  


Դաշնամուրային սոնատ No. 11 լյա մաժոր (KV 331) 


Կոնցերտ ֆլեյտայի, տավիղի ու փոքր լարային նվագախմբի համար (KV299)


Մեծ Մեսա  



Դաշնամուրային կոնցերտ No. 20 ռե մինոր (KV 466)  (Բեթհովենի ամենասիրելի դաշնամուրային կոնցերտն է եղել: Նա առհասարակ սովորություն չուներ որիշների գրած ստեղծագործություններ կատարել համերգներին: Այս կոնցերտը բացառություն էր:)


Դուետ ջութակի և ալտի համար սոլ մաժոր (KV 423)

Դուետ ջութակի և ալտի համար սի բեմոլ մաժոր (KV 424) 

Դաշնամուրային սոնատ No. 27 սի բեմոլ մաժոր (KV 595)  (Մոցարտի հոր՝ Լեոպոլդ Մոցարտի ամենասիրելի կոնցերտն է եղել:)


Սիմֆոնիա No. 41 դո մաժոր «Յուպիտեր» (KV 551)  (Այս սիմֆոնիան Մոցարտի վերջին սիմֆոնիան է և ամենաերկարը: Մականունն ինքը Մոցարտը չի դրել, ավելին՝ նրա մահվանից հետո երաժշտության մեկենաս Յոհան Պետեր Սալոմոնն է սիմֆոնիան անվանում այսպես: Բանն այն է, որ սիմֆոնիայի ֆինալում այնպիսի բարդ մի հատված կա ֆուգատոյի տեսքով, որ, ինչպես կարելի է ենթադրել, այն կարող էր գրել միայն աստվածային կարողությունների տեր հանճարը: Այստեղից էլ այդ գերբնական անունը:)


Դաշնամուրային սոնատ No. 14 դո մինոր (KV 457)  (Այս սոնատը համարում են Բեթհովենի «Պաթետիկի» նախահայրը)


Կոնցերտ կլառնետի և նվագախմբի համար (KV 622)  (Այս կոնցերտի հատկապես երկրորդ մասը ամենահանճարեղ երաժշտություններից է, որ այս աշխարհը երբևէ տեսել է: Ռիխարդ Շտրաուսի նման գիգանտը մահանալուց առաջ ասել է այս կոնցերտի մասին. «Ամեն ինչ կտայի, միայն թե ես դա գրած լինեի...» )


Դաշնամուրային կոնցերտ No. 24 դո մինոր (KV 491) 


Տրիո դաշնամուրի, կլառնետի և ալտի համար (KV 498) 


Դաշնամուրային կվարտետ սոլ մինոր (KV 478) 

Դաշնամուրային կվարտետ մի բեմոլ մաժոր (KV 493)  (Երաժշտագետ Ռոխլիցն ասում էր՝ այս երկու կվարտետները «հատուկ ունկնդրի» համար են, ամեն մեկի բան չեն:)


Դաշնամուրային կվինտետ մի բեմոլ մաժոր (KV 452) (Մոցարտը հորը գրել է այս գործի մասին. «Սա լավագույն բանն է, որ ես երբևէ գրել եմ:» Բեթհովենի op. 16 կվինտետի մեջ այս ստեղծագործության ազդեցությունն ահռելի է, ասենք ավելին՝ կրկնօրինակված է համապատասխան նյուանսային փոփոխություններով: Բեթհովենն իր ողջ կյանքում երբեք չի կրկնօրինակել էլ ուրիշ ոչինչ ոչ մեկից:)


Սիմֆոնիա No. 38 «Պրահա» (KV 504)


«Պրուսական» կվարտետներ 

3) Լարային կվարտետ ֆա մաժոր (KV 590) 


Սերենադ փողայինների համար դո մինոր (KV 388) 


Արիա սոպրանոյի համար "Ah se in ciel, benigne stelle" KV 538 


Դաշնամուրային կոնցերտ No. 25 դո մաժոր (KV 503) 


«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանք 


Դաշնամուրային կոնցերտ No. 23 լյա մաժոր (KV 488)  


Եթե հասել եք այստեղ, կեցցե՛ք: Արդեն ավելի պարզ կլսվի մահվան մասին Մոցարտի մտորումները ստորև ներկայացվող գործերի մեջ:

 


Մասոնական օթյակի համար գրված բոլոր գործերի ցանկն ու ստեղծագործությունները (տե՛ս հոդվածի ավարտը)


Սիմֆոնիա No. 39 մի բեմոլ մաժոր (KV 543)




Մոտետ "Ave Verum Corpus" 


Ռեքվիեմ ռե մինոր  


Եվ օպերաները՝



Իդոմենեո (KV 366)


"Cosi fan Tutte" (Այսպես բոլորն են վարվում) (KV 588)


Դոն Ժուան (KV 527) 













© Araks Shahinyan 2014






No comments:

Post a Comment