Thursday, February 28, 2013

Բեթհովեն. Ի մահ՝ առ անմահություն

«Աղջիկս, մենք պարտավոր ենք մեր ծաղկի միջատների մասին հոգալ» - ծանոթացե՛ք խնդրեմ, Էլեոնորայի՝ պատանի Բեթհովենի առաջին աշակերտուհիներից մեկի մայրն է, որ Բեթհովենին օրվա մեջ իր տանն եղած ժամանակ ուտելու ինչ-որ բան տալն այսպես էր բացատրում: Բեթհովենը դասն ավարտելուց հետո, անթաքույց սիրահարված  (հանճարներից տաքարյունների դեպքում ինչ-որ մեկով տարված լինելը շատ ավելի ակնհայտ է, աներկբա. մարդավարի հասկանում ես), կերավ տիկնոջ պատրաստած ուտելիքն ու աղջկան շուտ հանդիպելու երիտասարդական անհամբեր ակնկալիքով գնաց տնից: Այդ աղջիկը հետագայում այդպես էլ չէր սիրելու Լյուդվիգին, մերժելու էր վերջինիս սրտի, հետո ձեռքի խնդրանքը, վերջում էլ հանճարը, բայց քանի այս ամենը չի դարձել կենսագրական տվյալների փոշոտ շտեմարան, չսկսկած վերջացնենք: