Tuesday, December 8, 2015

Վիվալդի. «Սուրբ Գերեզմանի Մոտ»՝ Մահից Հեռու

Նյութն ամբողջությամբ՝ հետևյալ, արդեն հարազատ դարձած հղմամբ.


  

© Sona Andreasyan



© Araks Shahinyan 2015

Monday, November 9, 2015

Ամադեուս. Ի Խորոց Սրտի

Քանի որ երաժշտական հետագա նյութերի հիմնական (եթե ոչ ողջ) մասը Գրանիշի բարյացկամ էջերից ենք կարդալու, այսուհետ «Բագատելներ» բլոգը կլինի Գրանիշում հրապարակված հոդվածների հղման կետ, մի տեսակ վիրտուալ ապաստարան: Բարի վայելում կարդալ դեռ չփոշմանածներին:


Ամադեուս. Ի Խորոց Սրտի



© Araks Shahinyan 2015

Tuesday, September 29, 2015

Համերգ. Մոտավոր Փորձանք

Դասական երաժշտության համերգների մասին առհասարակ չեմ գրում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Պատճառներից երկուսի հիմնավորումներն էլ ինձ միանգամայն բավարար են թվում, ուստի այդ ամենով ձանձրանալու ու Ձեզ ձանձրացնելու իմաստ չեմ տեսնում: Այն, ինչ հիմա պիտի ասեմ, դասական երաժշտության համաշխարհային հոդվածների արդի, «առաջադեմ» հեղինակների աշխարհ բռնած քննադատություններն են, որոնց մեջ իմաստ տեսնողներին մեդալ կտայի, մի հատ սիրուն, պլպլան մեդալ: Այդպիսի մի «առաջադեմ» դասական երաժշտության քննադատի պատճառով էր, որ երեկ արժանի վաստակ ու երաժշտական պատիվ ունեցող դաշնակահար Գրիգորի Սոկոլովը հրաժարվեց իտալական հանրահայտ “Cremona Music Awards 2015”-ի մրցանակից հետևյալ հարգելի պատճատաբանությամբ. «Ըստ առաքինության մասին ունեցած իմ պատկերացումների՝ ամոթ է Նորման Լեբրեխտի հետ լինել հաղթողների միևնույն ցանկում»: Բայց թողնենք Նորման Լեբրեխտին իր երբեմն անհեթեթ երաժշտական քննաբանություններով, նա այստեղ պարզապես օրինակ էր, ցավոք սրտի շատ հարմար, ցայտուն օրինակ: Բարեբախտաբար Լեբրեխտները միակ բանը չեն այս համատարած պրիմիտիվ ինտելեկտուալիզմի, պնդաճակատ ինչկուզեմկանեմի մեջ: Երաժշտ(ագիտ)ական մեկնաբանություններ կան սրանց կողքին՝ կարդում ես, կյանքդ երկարում է: 

Քննադատությունները, որ բերնեբերան լցրին քննադատությունների հանդեպ ինձ պես անտարբերի համբերության թասը, դասական երաժշտության համերգներին ու դրանց ունկնդրին՝ Ձեզ ու ինձ են վերաբերում: Նվագողին կքննադատեն, լսողին կքննադատեն, վերջում էլ դրանց երաժշտագետ կասեն, կուզեն սիրենք, պատվենք, որպես ինչ՝ հայտնի չէ: Հասկացանք, գիտենք մինչև ուր անիմաստ կատարողներ կան, ինչ տգետ լսարան կարող է լինել, ինչ մահացու ձանձրալի ծրագիր կարելի է նվագել, մոտակա անցյալ հազար տարի է՝ գիտենք սրանց մասին, վաղուց ժամանակն է վերանայել երաժշտական քննադատությունը, review կոչվածը՝ շատ սիրուն նպատակ ունեցող, բայց այսօր հաջողությամբ խեղվող այդ երևույթը: Ձանձրալի ու երկու հոգու՝ մեկ իրենց, մեկ իրենց երազած ընթերցողին հասկանալի մասնագիտական այդ վերլուծությունները ոչ թե տվյալ համերգի, ձայնասկավառակի մասին են գաղափար տալիս, երաժշտական ճաշակ ձևավորում, ինչին ի սկզբանե լծված են, այլ փառասիրության հրավառություն են, որի տողատակում «չկայացած երաժիշտն» է անդուր ծիկրակում: «Ինչու՞ է մեռնում դասական երաժշտությունը», գրում են խելոք հարց տվողի հռետորաբանությամբ, բացատրում իբր: Է սպանեք՝ կմեռնի: Անհոգի գիրը անսեր կյանքի պես բացարձակ, բացարձա՛կ անպետքություն է, ու միանգամայն ջհանդամ, թե ինչ անվանի հոդվածագիր է դուրս տալիս տեքստը, հենց նա էլ իր անիմաստ ինչուի պատասխանն է: Հիմա մանրամասն, որ ժխոր չդառնա:

Թող ծափահարեն որտեղ ուզում են, լինի սիմֆոնիայի մասերի մեջտեղներում, թե ծանոթ երաժշտական մեղեդու հնչելուց, միևնույն է, թող ազատ, անկաշկանդ զգան իրենցՍա համարվում է ժամանակակից, մի երկու բան լսած երաժշտասերի (ես նույնիսկ սա ասող երաժիշտ գիտեմ), նոր ունկնդիր դահլիճ բերելու յուղով տապակվող եսիմ ում բութ ինտելեկտուալ ու անպայման մի քիչ առաջադեմ կարծիք: Այն, որ սիմֆոնիաների, մասեր ունեցող երաժշտական գործերի արանքներում ծափահարում են, համաշխարհային փաստ է, երբևէ վերանալու հույս բոլորովին չտածող փաստ, սրա դեմ ոչ թե համերգի ժամանակ են Լինչի դատաստան տեսնում, մուննաթ, թուր-թվանք քաշում ծափ տվողից ավելի անտակտ ձևով, այլ տանը, մանկապարտեզներում, դպրոցներում են բացատրում: Սիրով, ոչ թե սպառնալիքով: Մի կառավարական համերգի էի ներկա, հիմա չեմ էլ հիշում ինչ գործ ունեի այդքան հակաէսթետիկ էպիտետով միջոցառմանը, բայց ծրագիրն ու կատարողին լավ եմ հիշում: Գրիգի դաշնամուրային կոնցերտն էր, որի մասերի արանքներում միայն 3 մարդ չէր ծափահարում այդ դահլիճում՝ ես, դիրիժորն իր նվագախմբով (սա գոնե բեմում մի մարդ պիտի լինի) ու դաշնակահարը: Բայց հանրապետերին ներելի է, նրանց շատ բան է ներելի, նրանց նույնիսկ կարելի է: Չես բացատրի, որ աշխարհում երաժշտական միտք գոյություն ունի և որն ընդհատելը ոչ թե քթերը վեր ցցած, անձամբ Հենդելի մոտ սովորած գիտակ ունկնդրին անհանգստացնել է, այլ անգրագիտությունդ ու բեմի վրա կատարվելիքի հանդեպ բացարձակ անարգանքդ բռերով աջ ու ձախ շաղ տալ: Սպանեն՝ չեմ հավատա, որ այնքան են ազդվել Շոստակովիչի 9-րդ սիմֆոնիայի երկրորդ մասից, որ չդիմացան, օդում դեռևս հնչող լռությունը զարդարեցին աղմուկի սիլլայով: Ծանոթ մեղեդու ժամանակ ծափ տալը ո՞րն է, հոր հարսանիքն է ինչ է: Ուրեմն թող այնքան լսեն համերգներից դուրս, որ շատ մեղեդիներ ծանոթ դառնան: Իսկ երբ շատ մեղեդիներ են ծանոթ դառնում, ակամայից, ինչ-որ քեզնից դուրս գիտակցություն է գալիս, որ պետք չէ Ռեքվիեմի “Dies Irae”-ից հետո ոգևորվել բարձրաձայն, որ երբ տրիո է նստած ու անհարմարության հասնող ինտիմ միջավայրում Շուբերտ է նվագում, պետք չէ քեզնից բացի բոլորն էլ իմանան՝ քեզ այդ երաժշտությունը բոլորովին դուր չի գալիս: Դա առանց այդ էլ մեռած Մոցարտին ու Շուբերտին ավելի է սպանում: Հանգիստ կարելի է չսիրել Մոցարտ ու Շուբերտ, բայց պետք չէ, որ դրա պատճառով էլ քեզ չսիրեն կողքիններդ: Այս ամենից սնոբիզմի, աններելի պուրիտանիզմի հոտ առնողներին սիրով հուշեմ վերհիշել իրենց համար ամենանվիրական, համարյա սուրբ բանն այս աշխարհում՝ միայնության մեջ աղոթելը, ենթադրենք, պատահական օրինակ: Դե հիմա պատկերացրեք ինձ Ձեր կողքին այդ ընթացքում, Ձեր բարձրաձայն, ենթադրյալ միայնության մեջ աղոթքի ժամանակ ինձ դուր եկած մտքերին անկապ ու բարձր ծափահարելիս: Քանի ես էլ, Դուք էլ ինձ չենք ատել, շարունակենք: Համերգի ժամանակ թող ազատ, անկաշկանդ զգան իրենցն ի՞նչ է նշանակում: Ինչ է, մարդավարի լսողներն աթոռներին կապա՞ծ են, թույն կամ քնաբեր են խմեցրել, նո՞ր համերգասրահ թողել: Ի՞նչ կապ ունի ազաությունն այստեղ առհասարակ, ինչու՞ է թվում՝ բարեկրթությունը հետամնացություն է, դուռ բացելիս քեզնից մեծին ճամփա տալը՝ հնաոճ կավալերիզմ, լռությունը՝ չիմացություն, շնորհքը՝ խեղճություն: Համերգ խանգարելն առաջադիմություն համարելը հետադիմություն է, աջառադիմությունը օպերային ժամանակակից բեմադրությունների մեջ ահավորի կողքին ընտրյալ լավը զգալն ու գնահատելն է, չնայած ինչ եմ խոսում, առհասարակ օպերայից գաղափար ունենալն է, ժամանակակից ակադեմիական երաժշտությունն «ատոնալ զիբիլ» չհամարելը, փոխարենը լսելը, շատ, շատ ու տարբեր լսելն է, վայելքի կուլտուրա ունենալն է, երբ երաժշտությունն ավարտված է այլևս, իսկ դու երջանիկ ես, ամբողջ գիշեր լսածիցդ երջանիկ:

Կարդալու համար սեղմեք նկարի վրա

Համերգների ժամանակ բազմատեսակ անտակտություններին վերջ դնելն իմ գործը չէ բարեբախտաբար, դրանց քննադատելուց ձանձրալի ու պարզվեց անպետք գործով զբաղվողներին էլ չես հասկանում (չնայած հասկանում ես, ամեն պարապ մարդու դատարկախոսությունն էլ բացատրելի է հենց պարապությամբ): Եվ այնուամենայնիվ, տարրական հասկացողություն չունեցողների, սիմֆոնիկ համերգին ուտել-խմելիք բերելու թույլտվություն տվող համերգասրահների պատճառով է, որ գրվում են «թող ծափ տան երբ ու ոնց ուզում են»-ները: Եթե նոր հանդիսատեսը հնին քշելու հաշվին պիտի բերվի, կփոշմանեն՝ ուշ կլինի:
  

  © Araks Shahinyan 2015

Friday, September 18, 2015

Շոպեն. Լացի Կավալերը

Վարշավա, Շոպենի անվան պուրակ
Լուսանկարն՝ Արաքս Շահինյանի անձնական լուսադարանից



Հարազատ դարձած Գրանիշ գրական ակումբն այս անգամ էլ իր հյուրընկալ, ոչ երաժշտական հսկա գրական հարթակում մեր երաժշտական մտորումների համար տեղ ունի: Եվ քանի որ Շոպենի մասին իմ նյութն արդեն համացանցում է, անիմաստ է այն նույնությամբ այստեղ տեղադրելը: Այդ հիանալի պաճառով էլ Շոպնեի մասին ոչ միանշանակ մտքերը կարդում ենք այստեղ: 

Thursday, May 28, 2015

Հենդել. Զևսի Որդին

Մինչ բուն գործին անցնելը՝ մի երկու կարևոր բառ: «Գրանիշ» գրական մեծ ու սրտաբաց համայնքը, որ զբաղվում է ժամանակակից գեղարվեստական հնարավորինս շնորհքին գործերի հրապարակմամբ ու արվեստի կոնկրետ ոչ մի ուղղվածություն չունի, անկախ ամեն ինչից որոշեց իմ երաժշտական հոդվածներն էլ հրապարակել, ինչի կապակցությամբ ուզում եմ հայտնել շնորհակալությունս դասական երաժշտությանն իմ համեստ միջոցով մի տեսակ արտոնյալ տեղ հատկացնելու համար: Ուրիշ բան է ինձ ուրախացնում. այն, որ գրականությամբ հետաքրքրված մարդիկ նաև դասական երաժշտության հանդեպ էլ ինչ-որ վերաբերմունք են սկսում ձևավորել: Դիմում եմ Ձեզ, հենց ա՛յդ մարդիկ, Ձեր ջերմագին նամակներից մարդու սիրտ է լցվում և անխնա բարի խոսքերին ու հաճոյախոսություններին ի պատասխան՝ ուզում եմ ասել՝ ե՛ս եմ շնորհակալ: Թե ինչի համար՝ պատասխանները շատ ու երկար են: Դե ինչ, նույն բանը երկու տեղ չդնելու համար հետևեք խնդրեմ ստորև տրվող հղմանը: Կարդա՞նք.


Հենդել. Զևսի Որդին