INTROIT - Մոցարտի
«Ռեքվիեմի» կառուցվածքով եմ որոշել գրել Մոցարտին նվիրված բոլոր բագատելները: Աստված
Մոցատի օրը չընկնելու ուժ տա J Introit-ը Ռեքվիեմի, հետայսու նաև մեր մոցարտյան բագատելների բացումն է, նախաբանը:
Շահարկիր մարդու անունը, եթե ուզում ես խարխլել
նրա անվան պատվանդանի հիմքերը, խեղել իրական ստեղծագործ կերպարը, արժեզրկել մեծությունն
ու գոհանալ արածովդ: Սա է իմ պատկերացրած մոցարտյան արդի բնութագիրը, որ ամեն կերպ
հրամցվում է իրական Մոցարտին անհաղորդ ունկնդրին այն էժանգին արտահայտություններով,
որ հանճար էր, որ շուտ մեռավ, որ մասոն դարձավ, որ (անկեղծ ասած) անհամ շոկոլադ կա
նրա անունով ու որ ամուսնացավ սիրածի քրոջ հետ: Հա, մեկ էլ որ հինգ տարեկանում մանր-մունր
բաներ էր ստեղծագործում հայտնի չէ՝ ինչ կերպ, ու որ Ֆորմանն ինչ-որ ֆիլմ է նկարել մի
այլանդակ խեղկատակի մասին, անունն էլ Ամադեուս դրել: Ես ամենևին չեմ մեղադրում Մոցարտին
փաստորեն չճանաչող ունկնդրին ու սա կարդացողին: Մենք չգիտենք, որովհետև մեզ խաբել են...
Իսկ խաբում են, երբ ճիշտը շատ մոտ է ու անցանկալի: