Աշխարհում երկակիությունն
առանցքային բան է, սկսած ընդունելի սեռային տիպերից մինչև ամենաընդհանուր՝ «լավ» ու
«վատ», «չար» ու «բարի» ոչինչ չասող բնութագրերը, մարդկային վերջույթներից մինչև մեր
կյանքը՝ հոգևոր և ոնց պատահի: Ինչպես մարդկային էությունն անշուշտ աստվածայինի (անհավատներին
չնեղացնելու համար գրենք ինչ-որ անբացատրելի վերին էներգիայի) և հողեղենի ժամանակավոր
կացարան է (նշված երկուսը միշտ չէ, որ համակեցության մեջ տանելի են), այնպես էլ գոյության
իրավունքով ամեն նույնական բան մյուսի գոյությունից, լինելուց է միայն տարբերակելի:
Սա ամենևին չի նշանակում որ համեմատությունն անխուսափելի է: Աջ ձեռքը ձախի հետ համեմատելը
խելքին մոտ կլինի միայն, ասենք, ինչ որ կոնտրապունտալ տեխնիկապես զարգացած գործ նվագելուց,
որովհետև երկուսն էլ նույն բանն են անում, ուստի հնարավոր է համեմատել, գնահատել դրանց
համազորությունը կամ մեկի առավելությունը մյուսի նկատմամբ: Ստացվում է՝ պետք է համեմատել
միայն նման, ավելի ճիշտ՝ նույն գործառույթով օժտված կամ նույն գործառույթն իրականացնող բաները: Թե
չէ մարդկանց են համեմատում, որ ի՞նչ...