«Աղջիկս, մենք պարտավոր ենք մեր ծաղկի միջատների
մասին հոգալ» - ծանոթացե՛ք խնդրեմ, Էլեոնորայի՝ պատանի Բեթհովենի առաջին աշակերտուհիներից
մեկի մայրն է, որ Բեթհովենին օրվա մեջ իր տանն եղած ժամանակ ուտելու ինչ-որ բան տալն
այսպես էր բացատրում: Բեթհովենը դասն ավարտելուց հետո, անթաքույց սիրահարված (հանճարներից տաքարյունների դեպքում ինչ-որ մեկով
տարված լինելը շատ ավելի ակնհայտ է, աներկբա. մարդավարի հասկանում ես), կերավ
տիկնոջ պատրաստած ուտելիքն ու աղջկան շուտ հանդիպելու երիտասարդական անհամբեր ակնկալիքով
գնաց տնից: Այդ աղջիկը հետագայում այդպես էլ չէր սիրելու Լյուդվիգին, մերժելու էր վերջինիս
սրտի, հետո ձեռքի խնդրանքը, վերջում էլ հանճարը, բայց քանի այս ամենը չի դարձել կենսագրական
տվյալների փոշոտ շտեմարան, չսկսկած վերջացնենք: