Կյանքի երկրորդ տասնամյակը տակավին նոր բոլորած՝ ճամփա էր ընկել Նյու Յորք: Անծանոթ
էր գլուխը վերև ձգելու անհրաժեշտության օբյեկտիվությունը (երկնաքերներ են ի վերջո),
տաքսու հոտն ու անգլերենի՝ իր դեպքում հարավամերիկյան ակցենտը (նույիսկ Նյու Յորքն
է կանադացու համար հարավ): Սև գլխարկն աչքերին իջեցրած, սև, մահվան սքեմի նման թիկունքը
ծածկող, տաք ու մինչև գարշապարն ընկնող (ինչպես ոմանք արդեն նրա ոտքերի տակ) վերարկուով
այդ երաժիշտը Գուլդն էր: Երկար, բայց մեջքի ցմահ ցավերի պատճառով կորացած հասակը ոչինչ
դարձնող համեստության ու ցրտի մեջ խրված՝ սառած բադի նման խցկվել էր տաքսու հետևի նստատեղին:
Տաքսու վարորդը.
-Ասում ես երաժիշտ ես, հա՞: Ի՞նչ ես նվագում՝ ջա՞զ, բիբո՞փ[1];
Գուլդը.
-Ո՛չ, պարոն, դասական երաժիշտ եմ...
Վարորդը.
-Օօօօօօ~... ուրեմն դու շա~տ գեղեցիկ լսարան
կունենաս, տղա՛ս...

Գլեն Գուլդ. Բախ նվագելուց հետո
Կյանքի երկրորդ տասնամյակը տակավին նոր բոլորած՝ ճամփա էր ընկել Նյու Յորք: Անծանոթ էր գլուխը վերև ձգելու անհրաժեշտության օբյեկտիվությունը (երկնաքերներ են ի վերջո), տաքսու հոտն ու անգլերենի՝ իր դեպքում հարավամերիկյան ակցենտը (նույիսկ Նյու Յորքն է կանադացու համար հարավ): Սև գլխարկն աչքերին իջեցրած, սև, մահվան սքեմի նման թիկունքը ծածկող, տաք ու մինչև գարշապարն ընկնող (ինչպես ոմանք արդեն նրա ոտքերի տակ) վերարկուով այդ երաժիշտը Գուլդն էր: Երկար, բայց մեջքի ցմահ ցավերի պատճառով կորացած հասակը ոչինչ դարձնող համեստության ու ցրտի մեջ խրված՝ սառած բադի նման խցկվել էր տաքսու հետևի նստատեղին: Տաքսու վարորդը.
-Ասում ես երաժիշտ ես, հա՞: Ի՞նչ ես նվագում՝ ջա՞զ, բիբո՞փ[1];
Գուլդը.
-Ո՛չ, պարոն, դասական երաժիշտ եմ...
Վարորդը.
-Օօօօօօ~... ուրեմն դու շա~տ գեղեցիկ լսարան կունենաս, տղա՛ս...

Գլեն Գուլդ. Բախ նվագելուց հետո
